Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանի հարստացված ուրանը արտասահման տեղափոխելու գաղափարն անընդունելի է։ «Հարստացված ուրանը մեզ համար նույնքան սրբազան է, որքան՝ իրանական հողը, և ոչ մի դեպքում ոչ մի տեղ չի փոխանցվի»,- շեշտել է Բաղային։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
04.05.2018 | 00:07

Սակայն դու աղքատի նկատմամբ բարեհա՛ճ եղիր և նրան մի՛ ուշացրու ողորմությունդ։ Ի սեր պատվիրանի ձե՛ռք մեկնիր աղքատին ըստ նրա կարոտության և ձեռնունայն մի՛ վերադարձրու նրան։ Արծաթը ծախսի՛ր եղբոր և բարեկամի վրա և մի՛ թող, որ ժանգոտի քարի տակ ի կորուստ։ Քո գանձն օգտագործի՛ր համաձայն Բարձրյալի պատվիրանների, և դա քեզ օգուտ կլինի ոսկուց ավելի։ Ողորմությու՛ն հավաքիր քո շտեմարաններում, և այն կփրկի քեզ զանազան չարչարանքներից։


Սիրաքի իմաստություն 29. 11-15

Դիտվել է՝ 3233

Մեկնաբանություններ